News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել է Ռեքս Թիլերսոնի օգնականներից մեկին, քանի որ նրա մեկնաբանությունը հակասում էր պետքարտուղարի պաշտոնից Թիլերսոնի պաշտոնանկության մասին պաշտոնական հայտարարությանը, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Ըստ աղբյուրների՝ խոսքը պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդշտեյնի մասին է: Վերջինս այդ մասին տեղեկացվել էր իր անունից հրապարակած հայտարարությունից անմիջապես հետո, որում նշել էր,  որ Թիլերսոնը «չգիտի, թե ինչ պատճառներով է» ազատվել:

Գոլդշտեյնը լրագրողներին հայտնել էր նաեւ, որ Թիլերսոնը իր պաշտոնանկության մասին իմացել է երեքշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ