News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պարտավորությունների մեջ է մտնում նոր Քրեական օրենսգրքի ընդունումը: Այս մասին ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան հայտարարել է ՔՕ նախագծի քննարկման բացմանը: Քննարկումը կազմակերպվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից:

Նա հիշեցրել է, որ անցած տարիներին գործող ՔՕ-ում մեծ թվով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, իսկ հիմա մշակվել է նոր փաստաթղթի նախագիծ: Հույս ունենք, որ այն կընդունվի, նշել է Նատալյա Վուտովան: Նա անդրադարձել է այս ուղղությամբ արդեն կատարված աշխատանքին. «ԵԽ-ի համար անչափ կարեւոր է, որ քննարկմանը ներկայացված են բազմաթիվ կողմեր՝ ե՛ւ պետական մարմիններից, ե՛ւ հասարակական կազմակերպություններից: Սա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ