News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածի եղբայրը դատապարտվեց 1 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Ազատ Բ.-ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, եղբոր հետ փայտանյութով բեռնված ավտոմեքենայով Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի 1-ին պահաբաժնի հանդամասից կտրուկ իջնելու ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը: Ազատը մեքենան արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել երթեւեկելի մասից, ինքն իրեն զրկել վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից եւ գլորվել հարակից ձորակը: Վթարի հետեւանքով ուղեւորը՝ Արտակ Բ.-ն, ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` ավտոտրանսպորտի միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով: Դատարանը որոշում է կայացրել կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով 1 տարի փորձաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ