Ֆրանկֆուրտում հացի փռի աշխատակիցն աղբանոցից 8 միլիոն եվրո է հայտնաբերել եւ տարել դրանք ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ թղթադրմամները կեղծ են: Այս մասին նշվում է իրավապահների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հաղորդագրության՝ 56-ամյա տղամարդը փողերը գտել է օրգանական թափոնների համար նախատեսված աղբամանի մեջ: Դրանք զգուշորեն փաթեթավորված եւ դրված էին ճամպրուկի մեջ: Ազնիվ քաղաքացին որոշել է տանել գտածոն ոստիկանություն, որտեղ ստուգումից հետո պարզվել է, որ թղթադրամները կեղծ են: Այնուամենայնիվ, ոստիկանությունում բարձր են գնահատել տղամարդու քայլը: Կեղծ թղթադրամները տեղափոխվել են իրեղեն ապացույցների խցիկ: