News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական առեւտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը եւ Կարստեն Լորիտզենը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Դանիայի Թագավորության Կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ