News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդը, որին կոչվում են բարեփոխիչ աշխարհի ամենափակ երկրներից մեկում կանանց իրավունքների ընդարձակման հարցում ունեցած ներդրման համար, պարզվում է՝ այդքան էլ լիբերալ չէր սեփական մոր հարցում, փոխանցում է NBC–ն։

Նշվում է, որ ԱՄՆ ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկություններով, ավելի քան երկու տարի առաջ արքայազնը սկսել է խոչընդոտել մոր եւ թագավոր Սալմանի հանդիպումներին` իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու համար:

Մուհամմեդ Սալման Ալ Սաուդը թաքցրել է իր մոր գտնվելու վայրը տարբեր տեղեկությունների ներքո, այդ թվում պնդելով, որ նա բուժման նպատակով դուրս է եկել երկրից: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հիմնվում են հետախուզական տվյալների վրա եւ պնդում, որ արքայազնի մայրը կարող էր դիմադրել իշխանությունը բռնագրավելու արքայազնի ծրագրերին։ Ըստ նրանց, նա որոշակի ժամանակ տնային կալանքի տակ է եղել Սաուդյան Արաբիայի պալատում՝ առանց թագավորի իմացության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ