News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Սանահին» վանական համալիրի տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանները վնասելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դրանց կատարմանը նպաստող պայմանները։

Քննության արդյունքներով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, եւ քրեական գործn ուղարկվել դատարան: Բացի այդ,  միջնորդագիր է ներկայացվել ՀՀ պատկան մարմիններին՝ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում ապօրինի հողային եւ շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում՝ հուղարկավորությունների եւ նոր գերեզմանների կառուցումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Այսպես՝ 2017 թվականի հուլիսի 18-ին մամուլում հոդված էր հրապարակվել առ այն, որ «Սանահինում քանդել են եկեղեցու բակի տապանաքարը եւ նոր թաղում արել»:

Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի եւ 265-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Սանահին» վանական համալիրի հատուկ պահպանության տակ գտնվող  տարածքում ապօրինի կերպով կատարվել է հուղարկավորություն, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գագիկ Վերանյանն իր հորը 2017թ. հունիսին հուղարկավորել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակույթային «Արժեքների ցանկում» ընդգրկված Սանահինի միջնադարյան վանական համալիրի տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհ վրա: Հուղարկավորությունից օրեր անց նույն վայրում ապօրինի կերպով կառուցել է գերեզման, որի հետեւանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող, պատմության եւ մշակույթի՝ վերը նշված հուշարձանը, այդ թվում՝ խաթարվել պատմական միջավայրը, արժեզրկվել է հուշարձանը եւ դրա գեղարվեստական ընկալումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գ.Վերանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ 2018 թվականի մարտի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լոռու մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների տարածքում շարունակական բնույթ են կրում ապօրինի հուղարկավորությունների կատարումը եւ նոր գերեզմանների կառուցումը: Փաստական տվյալներ ձեռք բերվել, որ  պատշաճ կարգով կանոնակարգված չէ հանգուցյալների հուղարկավորության եւ գերեզմանների կառուցման նպատակով հողատարածքների հատկացումները, ինչի հետեւանքով համայնքի բնակիչները որոշ դեպքերում ինքնուրույն են ընտրում հուղարկավորության վայրերը եւ ապօրինի կերպով կառուցում գերեզմաններ:

Բացի այդ, պարզվել է, որ պատմական հուշարձանի կամ դրա մերձակա տարածքում գտնվող վաղ շրջանի գերեզմանների շրջակայքում առկա չեն հուղարկավորությունները եւ նոր գերեզմանների կառուցումը արգելող որեւէ պաստառներ կամ ցուցանակներ:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության կողմից մարտի 13-ին միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ Լոռու մարզպետին, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդին՝ առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ` Լոռու մարզի տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում ապօրինի հողային եւ շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում նաեւ՝ հուղարկավորությունների եւ նոր գերեզմանների կառուցումը բացառելու նպատակով: Միջնորդագրի պատճենն ուղարկվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ