News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում նախագահական ժամկետը սահմանափակելու մերժումը կարող է հանգեցնել նրան, որ երկրի ղեկավար Սի Ցզինպինը տասնամյակներ շարունակ կարող է իշխանության մնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության  հրամանատար, ծովակալ Հարի Հարրիսը, հաղորդում է AP-ն:

Նա մտահոգություն է հայտնել Չինաստանի խորհրդարանում այս հարցի քննարկման առնչությամբ` նշելով, որ սա ցույց է տալիս, թե ինչի է վերածում երկիրը: Նրա խոսքով, Սի Ցզինպինը դեռ կարող է լինել Չինաստանի նախագահ, երբ Չինաստանը 2049 թվականին կտոնի կոմունիստական կուսակցության հարյուրամյակը:

«Չինաստանը մեր անկեղծությունից օգտվել է», - ասել է Հարիսը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հույս ունեին, որ եթե Չինաստանն ընդգրկված լինի ԱՀԿ-ում, համատեղ զորավարժություններ անցկացնի եւ այլն, «Չինաստանն մեզ նման կլինի»:

Նրա կարծիքով, Չինաստանը ձգտում է տարածաշրջանային հեգեմոնիայի եւ ցանկանում է Ամերիկային դուրս հանել: Նա նշել է, որ Չինաստանի հիպեձայնային զենքի եւ կործանիչների զարգացումը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար,  նաեւ մտահոգություն է հայտնել Չինաստանի կողմից Հարավչինական ծովում  արհեստական կղզիների ռազմականացման վերաբերյալ եւ այն փաստով, որ Պեկինը ձեռք է բերել սառցահատ նավեր՝ Արկտիկայի հետ սահմանների չունենալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ