News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ փոքրիկ աֆղանական գյուղում Ասադուլա Պոյի կինը ծննդաբերել է երրրորդ երեխային, նա միանգամից մտածել է Դոնալդ Թրամփի մասին, հաղորդում է AP-ն:

Բայց ոչ թե քաղաքական գործչի, որն այդ ժամանակ քարոզարշավի թեժ պայքարում էր, այլ հայտնի գործարար Դոնալդ Թրամփի:

Նրա խոսքով՝ Թրամփն իրեն որպես անձնավորություն էր դուր գալիս:

Սակայն Պոյի ծնողները բարկացել էին, որ թոռանը ոչ մուսուլմանական անունով էին կոչել: Գյուղի իմամը ուրբաթ օրվա քարոզը նվիրել էր այդ հարցին՝ դա վիրավորանք անվանելով: Նրա խոսքով իրավիճակն այնքան էր վատացել, որ նա ընտանիքին տեղափոխել է Քաբուլ: Սակայն այստեղ էլ երեխայի անունը վրդովմունք է առաջացրել:

Նրան սպառնում էին սպանել, մեղադրում էին աթեիզմի մեջ:

«Բայց անունը մնում է անուն: Եթե Դոալդ Թրամփը ցանկանա փոխել իր անունը, երբ մեծանա, դա նրա ընտրությունը կլինի: Բայց սա դեռ իմ որոշումն է եւ ես որոշել եմ, որ նրան անունը Թրամփ է»,-ասել է երեխայի հայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ