News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է պաշտոնից հեռացնել ազգային անվտանգության հարցերով իր օգնական, գեներալ-լեյտենանտ Հերբերթ Մակմասթերին եւ ակտիվորեն նրան փոխարինող է փնտրում: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ պետության ղեկավարն արդեն պատրաստ է այս քայլին դիմելուն: Սակայն առայժմ ընթանում է պաշտոնի համար ուժեղ թեկնածուի ընտրությունը: Դրանից զատ, Թրամփը չի ցանկանում, որ Մակմասթերի հեռանալը նրա համար նվաստացուցիչ ընկալվի: The Washington Post-ը պնդում է, որ առանցքային խորհրդատուներից մեկին ազատելը կդառնա Սպիտակ տանը սպասվող կադրային վերադասավորումների միայն մի մասը, որոնք կառնչվեն բարձրաստիճան այլ անձանց եւս:

Ըստ որում՝ ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան չներկայացած ներկայացուցչին, Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել:

The Washington Post-ի աղբյուրները, որոնք ծանոթ են ԱՄՆ նախագահի ծրագրերին, պնդում են, որ «չնայած ակնհայտ անկարգությանը», Թրամփը հիմա բարձր տրամադրություն ունի՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք սահմանելու որոշում ընդունելուց, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ առաջիկա հանդիպման մասին հայտարարելուց հետո: «Նախագահին դուր է գալիս իր թիմին փորձության ենթարկելը՝ իր ներքին շրջանակը  նեղացնելով այնքան, որ կողքին մնան նրանք, ում նա համարում է ողջ մնացած, եւ ով հարգում է իր ոչ ավանդական ոճը, ասել է Սպիտակ տան ավագ աշխատակիցներից մեկը»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ