News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անտարկտիդայում թռչունները «կողոպտել» են Լատվիայից հետազոտողներին, հայտնում է Skaties.lv պորտալը:

Ինչպես հայտնում են արշավախմբի անդամները, թռչունները, այդ թվում՝ պինգվինները, հաճախ հետեւում են երկրաբանների գործունեությանը, սակայն  հատուկ խնդիրներ են ստեղծում հարավբեւեռային ուրուրները: Գիտնականների խոսքով՝ այս թռչունները հետազոտությունների տեխնիկան տեղաշարժում են կամ ընդհանրապես տանում:

Չնայած դրան, լատվիացի հետազոտողները շարունակում են իրենց աշխատանքը՝ անհրաժեշտ նմուշներ վերցնելով հետագա անալիզների համար:

Անտարկիտիդա լատվիացի գիտնականների արշավը սկսվել է մեկ ամիս առաջ: Նպատակն է սառցադաշտերի ներքին կառուցվածքի հետազոտումը: Հետազոտողները նաեւ հույս են հայտնել, որ կօգնեն հասկանալ կլիմայի փոփոխության հետեւանքով տարածաշրջանում սկսված պրոցեսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ