News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քանի որ Սերժ Սարգսյանը իշխանության գալու առաջին օրվանից մինչ օրս օրինական ռեսուրս չի ունեցել, ապա նա իր կառավարման փիլիսոփայության հիմքում դրել է սուտը, կեղծիքը եւ ամեն գնով վերարտադրվելը: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձեւն ու առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ իշխանափոխություն լինի, այսինքն՝ ժողովրդի այնպիսի ըմբոստության հնարավորություն ստեղծվի, որ ճնշման տակ այսօրվա ապօրինի իշխանությունը հասկանա, որ պետք է թողնի հեռանա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե միայն անձերի փոփոխությամբ երկրում ոչինչ չի փոխվի, Սուսաննա Մուրադյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր շուրջը ստեղծել է մի համակարգ, որտեղ քավոր-սանիկ-խմամի համակարգի բոլոր թելերը իր ձեռքում են, հետեւաբար իր չլինելը քանդելու է համակարգը եւ օգնելու է համակարգի փլուզմանը:

«Մեր երկրի վիճակը ավելի վատ չի եղել, կուզի Շարմազանովը սերենադներ երգի Սերժ Սարգսյանի համար, թող Աշոտյանն էլ միանա էդ երգերին ու մնացած պնակալեզները նույնպես թող ասեն, որ նա անփոխարինելի է, այլուն գործիչ է… Այո՛, նա իսկապես անփոխարինելի է, որովհետեւ որեւէ մեկի օրոք 380 հազար մարդ չի լքել երկիրը: Չկա այդպիսի երկիր, որի ղեկավարը ճիշտ ու նորմալ է կառավարել եւ այդ երկրում 1 մլն աղքատ կա, 40 տոկոս քաղցած երեխա կա: Այս ցուցանիշներ ունեցող մարդուն որակում են անփոխարինելի բանակցող: Թե բանակցությունների, թե տնտեսության, թե արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում միայն տապալումներ ունենք»,- նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամը՝ հավելելով, որ հիմա Սերժ Սարգսյանն իբր կողք է քաշվել ու իրենց սազանդարները խնդրում են, որ նրանից բացի այլ անձի չեն տեսնում:

Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում իր երկրորդ հանրահավաքն է կազմակերպելու «Հանուն Հայաստան պետության» ճակատը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ