News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրենց հյուրընկալությամբ հայտնի հայերն իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ վատ չեն վերաբերվում։ Մարտի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով, տաքսու վարորդից մինչեւ հանրային սննդի ու ժամանցի վայրեր ներկայացնող որոշ անձինք, իրանցիների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չեն դրսեւորեել, եղել են նույնիսկ դեպքեր, որ մուտքի մոտ փակցված է եղել «իրանցիների մուտքն արգելված է» գրառմամբ ցուցանակ։

«Իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ որոշների վատ վերաբերմունքը պայմանավորված է սեփական թերարժեքության բարդույթով։

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, նրանց սեփական բարդույթները հաղթահարելու համար չէր խանգարի ավելի հաճախ ճամփորդել, որ գոնե պատկերացում կազմեն հարեւան երկրի մշակույթի մասին եւ ամբողջ ազգին չդատապարտեն առանձին օրինակների հիման վրա․ «Դուք երևի տեսել եք, թե ինչպես եք դուք ձեզ դրսեւորում ուրիշ երկրներում։ Ես կարող եմ այնպիսի տհաճ օրինակներ բերել, որի համար մենք քիչ կմնա գետինը մտնենք ամոթից, եթե այդ ամենի հիման վրա ձեւավորվի հայերի մասին պատկերացումը»,-նշել է նա։

Զեյթունցյանը նաեւ ասաց, որ իրանցիներին որոշները չեն սիրում  այն բանի համար, որ իբր նրանց գրավում է հայ աղջիկների հետ ժամանակ անցկացնելու հեռանկարը․ «Հայ տղամարդիկ ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն իրենց ընկերուհիներին՝ սրճարաններում եւ բուքմեյքերական սրահներում ընկերներով նստելու փոխարեն, բայց սա արդեն հոգեբանության ոլորտից է»,-նկատել է նա։

Ընդ որում, Իրանը մեզ համար նպատակային շուկա է, տարեցտարի Հայաստանը իրանցիների շրջանում ավելի հաճախ այցելվող վայրերից է դառնում, հատկապես Նովրուզի շրջանում։ Այսպես, 2017 թվականին Հայաստան են այցելել 220 հազար զբոսաշրջիկներ Իրանից, որը 16 տոկոսով ավելին է, քան 2016 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ