News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Աֆրինը վերահսկողության ներքո վերցնելու մասին, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«Աֆրինի վրա արդեն ծածանվում են ոչ թե ահաբեկիչների պատռված եւ կողտոտ խորհրդանիշները, այլ կայունությունն ու անվտանգությունը խորհրդանշող դրոշները: Հիմա Աֆրինի վրա ծածանվում են Թուրքիայի եւ Սիրիական ազատագրական բանակի դրոշները»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները:

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բոլոր կողմերին զսպվածության եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ