News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ստիպված է հիվանդության պատճառով չեղյալ համարել իր բոլոր հանդիպումները: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ Զարիֆը հիվանդության ծանրությամբ եւ ընթացքով պայմանավորված, որը երեկ է հիվանդացել եւ կարճ ժամանակով հոսպիտալացվել է, բժիշկների նշանակմամբ հանգստի կարիք ունի, ինչի հետ կապված նրա բոլոր գործերը եւ հանդիպումները չեղյալ են համարվել:

Նշվում է, որ այսօր Զարիֆը պետք է հանդիպեր Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավիի հետ, որն այցով Թեհրան է ժամանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ