News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում «մահաբեր նյարդային ագենտների» տարածման հնարավորություններ է փնտրել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ Բրիտանիան «ապացույցներ ունի, որ Ռուսաստանը ոչ միայն սպանությունների համար նյարդային ագենտների մատակարարման հնարավորություններն է ուսումնասիրել, այլեւ շարունակել է «Նորեկ»-ը (ռազմական տիպի նյարդային ագենտ – խմբ.) ստեղծել ու կուտակել»: Ջոնսոնը նշել է, որ Ռուսաստանը «վերջին տասնամյակներին քիմիական զենք է կուտակել»:

Նա Ռուսաստանին քննադատել է նաեւ Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար պատասխանատվությունից խուսափելու փորձերի համար: «Բոլոր հետքերն անհերքելիորեն Կրեմլ են տանում: Մենք ռուսներին տրամադրել ենք այլընտրանքային վարկած ներկայացնելու բոլոր հնարավորությունները: Նրանց պատասխանը ինքնահավան սարկազմի եւ հերքման խառնուրդ է»,- հայտարարել է բրիտանացի նախարարը:

Ջոնսոնը հայտնել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները Մեծ Բրիտանիա կժամանեն վաղը եւ կանցկացնեն նյարդային ագենտի փորձաքննություն, որով Սկրիպալին թունավորել էին:

ԵՄ-ում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը ենթադրություն էր հայտնել, որ թունավորման հետեւում կարող էին կանգնած լինել Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: «Երբ ձեզ մոտ նյարդային ագենտ կամ էլի ինչ-որ բան կա, դուք այն ստուգում եք մի քանի նմուշների վրա, որոնք պահում եք ձեր լաբորատորիաներում: Ինչպես հիմա բոլորս գիտենք, Փորթոուն Դաունը Միացյալ Թագավորությունում խոշորագույն ռազմական օբյեկտ է, որը զբաղվում է քիմիական զենքի հետազոտություններով: Այն իրականում ընդամենը 8 մղոն է հեռու Սոլսբերիից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկացած քիմիական ագենտի արտադրությունը 1992 թվականից դադարեցրել է: «Միակ երկիրը, որտեղ կան քիմիական զենքի պաշարներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»,- նշել է նա:

Մինչդեռ Ջոնսոնը, մեկնաբանելով ռուս դիվանագետի հայտարարությունները, նշել է, որ «սա այն երկրի պատասխանը չէ, որն իրեն իսկապես անմեղ է համարում»:

Այսօր Ռուսաստանը միայնակ է ու մեկուսացված. Բորիս Ջոնսոն 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news