News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ տեղական ժամանակով 17:08-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 51,9 տոկոս: Մոսկվայում 15:00-ին մասնակցությունը կազմել է 40 տոկոս, Մերձմոսկվայում՝ 42,74 տոկոս, փոխանցում է Meduza-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 մարդ: Նրանց թվում են՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկոյի» հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, «Քաղաքացիական նախաձեռնութան» թեկնածու Քսենյա Սոբչակը, Աճի կուսակցության առաջնորդ Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը եւ «Ռուսաստանի հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ