News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրական տեղամասում 16։00-ի դրությամբ քվեարկել են շուրջ 3500 ընտրողներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Ավանդության համաձայն, Հայաստանում ընտրության մասնակցության տոկոսը չի հրապարակվում, քանի որ ընտրություններում մասնակցում են ինչպես ՀՀ-ում մշտական բնակվող ՌԴ քաղաքացիներ, այնպես էլ հանրապետությունում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ ռուսական քաղաքական դաշտի հնաբնակ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ  ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ