News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է սենատորների նախաձեռնությանը, որոնք քվեարկել են արգելքի օգտին, որով բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանա յուղաներկով նկարված թանկարժեք դիմանկարների համար վճարել բյուջեի միջոցների հաշվին: Խոսքը նախագահի, փոխնախագահի, նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկարվարների, ինչպես նաեւ իրենց՝ կոնգրեսականների մասին է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես նախօրեին Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ նշել է հանրապետական կոնգրեսական Ռոդնի Բլումը, անցած տարիներին դաշնային կառավարության ներկայացուցիչները այս նպատակի համար հարյուր հազարավոր դոլար են ծախսել: «Հարկատուների միջոցները պետք է ներդրվեն ծրագրերի մեջ, որոնք օգուտ կտան իրենց եւ մեր երկրին, այլ ոչ թե կառավարության անդամների պատկերների մեջ, որը կոչված է նրանց ինքնասիրությունը շոյելուն»,- ընդգծել է նա:

Դեմոկրատ կոնգրեսական Մեթ Կարթրայթի խոսքով՝ «յուրաքանչյուր դոլարը, որը կառավարությունը ծախսում է պետական գործիչների սնափառ նախագծերի իրականացման համար, այն դոլարն է, որը չի օգտագործվել շարքային ամերիկացիների կյանքի բարելավման համար»:

Հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին, մեկնաբանելով Կոնգրեսի ստորին պալատի հավանությունը ստացած օրինագիծը, նշել է. «Երկրի պետական պարտքն արդեն անցել է 20 տրլն դոլարից: Արդարացում չունի կառավարական պաշտոնյաների դիմանկարների վրա հարյուր հազարավոր դոլարների ծախսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ