News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը կունենա արեւային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արեւային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջեւանում գործող ՍOՍ մանկական գյուղը ոչ միայն 100 տոկոսով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլեւ էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։

Արեւային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ