News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանությունը հատուկ գործողության միջոցով Կալիֆորնիում ռադիոակտիվ նյութ է բռնագրավել։

Թուրքական Karar պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը տեղեկությունների հիման վրա գործողություն է իրականացրել Անկարայի թաղամասերից մեկում եւ հայտնաբերել 70 մլն դոլարի Կալիֆորնիում ռադիոակտիվ նյութ։

Գործողության արդյունքում ձերբակալվել են 4 քաղաքացիներ։

Նշվում է, որ հիշյալ նյութի ձեռքբերման եւ հետագայում օգտագործման նպատակների հետ կապված հետաքննություն է ընթանում։

Կալիֆորնիում ռադիոակտիվ նյութը արտադրվում է միայն ԱՄՆ–ում եւ ՌԴ–ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ