News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու մարտի 19-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են Երեւան քաղաքի 2017թ. բյուջեի կատարման եւ Երեւանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունները։

Հարցը ներկայացնող Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2017թ. առանձնացել է բարձր կատարողական ցուցանիշներով թե եկամուտների գերակատարման եւ թե ծախսերի տնտեսման առումով, ինչի շնորհիվ 2017թ. բյուջեով նախատեսված 910 մլն դրամ պակասուրդի՝ դեֆիցիտի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,489 մլն դրամ պրոֆիցիտով կամ հավելուրդով։

Երեւանի 2017թ. բյուջեով ընդամենը եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 100,3 տոկոս, ընդ որում, սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 101%, որն ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 595,3 մլն դրամով։ Իրականացված ծախսերի կատարողականը կազմել է 97%, որն էլ պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:

Ավագանու անդամները քվեարկությամբ հաստատել են Երեւանի 2017թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրել է նաեւ Երեւանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ 2017թ. իրականացված ծրագրերը, աշխատանքներն ու միջոցառումներն միտված են եղել Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրով նախանշված հիմնախնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով գերակա ուղղությունները։

Ավագանու որոշմամբ Երեւանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ