News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով  դատական նիստին այսօր՝ մարտի 19-ին, հարցաքննվեց առանցքային վկա Ալվինա Լեւոնյանը:

Լեւոնյանը գործով ամբաստանյալներից Վոլոդյա Կիրակոսյանի կինն է եւ գողությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Վոլոդյա Աբրահամյանի մորաքրոջ  դուստրը: Հիշեցնենք, որ Կիրակոսյանը միակն է 8 ամբաստանյալներից, որ խոստովանական ցուցմունք է տվել եւ ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ալվինա Լեւոնյանը պատմեց, որ ամբաստանյալներից Վռամ Շահինյանը եղել է իր ամուսնու բանվորը եւ 2017թ.-ի գարնանը որոշ ժամանակ իրենց տանն ապրել: Ըստ վկայի, Շահինյանը ծանոթացել է Վոլոդյա Աբրահամյանի հետ 2017թ.-ի հունիսին:

«Երեխաս հիվանդ էր, Վոլոդյան դեղ էր խմել, հենց այդ ժամանակ էլ ծանոթացավ Վռամի հետ, որն էլ պատմեց իր ամբողջ կյանքը: Դրանից հետո մի օր Վոլոդյան եկավ մեր տուն Լեւոն Սմբատյանի հետ, ու սկսվեց խոսակցությունը... մի օր էլ գիշերը Վռամը մի քանի անգամ անջատեց, միացրեց լույսն ու ինձ ասաց, որ գնում ա ծխախոտ գնելու: Տնից դուրս եկավ, մի երկու երեք ժամ հետո վերադարձավ, արյունոտ էր, ձեռքը կծած, հարցրի՝ ինչ ա եղել, չասաց, միայն խնդրեց, որ ամուսնուս բան չասեմ, արյունոտ շորերն էլ լվանամ»,- պատմեց վկան:

Լեւոնյանի խոսքով, այդ պատմությունից օրեր անց իրենց տուն է եկել Լեւոն Սմբատյանը, դուրս հրավիրել Վռամ Շահինյանին ու հենց պատշգամբի տակ պահանջել գողացված գումարը. «Ես լսեցի՝ ինչպես Լյովը հարցրեց, թե ուր ա պառավի տնից տարած փողերը, Վռամը սկսեց հայհոյելով ասել, որ ինքը չի տարել գումարը, պառավը լիրբ էր, կծեց ու փախավ... Վռամը բարձրացավ տուն, ես ասացի իրեն, որ գնալու եմ ոստիկանություն, պատմեմ ամբողջը, բայց Լեւոնը բարձրացավ վերեւ, զենքը պահեց ինձ վրա ու ասաց՝ եթե չես ուզում հազար տարվա մեռելներին հավասարվես, բերանդ փակ ես պահում, նույնն էլ ամուսնուդ կասես»:

Վկան պնդեց դատարանում նաեւ, որ Վոլոդյա Աբրահամյանը կազմակերպել է եւ գողություն անելու են գնացել վերջինիս քրոջ տուն: Ըստ Ալվինա Լեւոնյանի, նույնիսկ գումարի տեղն է Վոլոդյա Աբրահամյանն ասել. «Իրենք որ գնում են գողություն անելու, ամուսնուս էլ էին տարել իրենց հետ, այդ մասին իմացել եմ ոստիկանությունում արդեն, մինչեւ այդ ես չեմ իմացել: Դրանից հետո մի օր ինձ զանգեց Վոլոդյան, եկավ ու ասաց, որ իր հարազատնի տնից փող ա տարվել, հաստատ ա տարվել ու Վռամի մոտ ա էդ փողը: Վոլոդյա Աբրահամյանն ինձնից ճշտում էր, թե Վռամի մոտ փող տեսել եմ, թե ոչ»:

Ալվինա Լեւոնյանը պատմեց նաեւ, որ Մեծամորում գտնվող մի տնից նույնպես պետք է գողություն անեին, Վոլոդյա Աբրահամյանն ասել է, թե այնտեղ 90 հազար դոլար կա:

«Վռամը սկզբում չէր ուզում, որովհետեւ տանը երեխա կար ու պիտի սկոչով  բերանը փակեին, Վռամը չէր համաձայնվում: Հետո Վռամը մեր տնից գնաց, մի օր էլ առավոտ շուտ պիտի այդ տուն մտներ, բայց չէր մտել: Վոլոդյայենք եկան մեր տուն, ինձ սովորացրին, որ զանգեմ Վռամին, ասեմ, թե գժված քեզ են ման գալիս Լյովն ու Վոլոդյա Աբրահամյանը, ես էլ զանգեցի Վռամին, ինքն էլ հայհոյեց երկուսին էլ, ասաց որ չի անելու դա, որովհետեւ նավոդկա են տալիս, մտնում ա տուն, տեսնում՝ բան չկա, հետո գալիս իրանից են փողը պահանջում: Դրանից հետո Վոլոդյան զանգեց սեւանցի մեկին, պայմանավորվեց հետը ու մեր տնից գնացին...»,- պատմեց նա:

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանի հարցին ի պատասխան Ալվինա Լեւոնյանը պատմեց, որ Վռամ Շահինյանը նախկինում պարբերաբար գողություն է արել խանութներից. «Զուգարանի թուղթ, կալգոտկա, սնիկերս էր գողանում»:

Մեղադրող Արա Մնացականյանի հարցին էլ ի պատասխան՝ վկան պնդեց, որ զենք տեսել է Վռամ Շահինյանի մոտ, նույն այն զենքը, որը, ըստ վկայի, իր սոցցանցում հրապարակել էր Վոլոդյա Աբրահամյանը:

Նշենք, որ դատական նիստն այսօր անցավ բավականին լարված մթնոլորտում: Դատավոր Վահե Խալաթյանը ստիպված էր մի քանի անգամ հիշեցնել պաշտպանական կողմին, որ հարցաքննվողը հղի կին է: Ի դեպ, պաշտպանական կողմն էլ մի քանի անգամ հայտարարեց, որ նախագահող դատավորն ուղղորդում է վկային: Դատավորի այն պնդումը, թե ինքը ոչ թե վկային ուղղորդում կամ հարցեր է տալիս, այլ հիշեցնում է ընդամենը, թե որտեղ է միտքն ընդհատվել:

«Մեր նպատակն է պարզել, թե արդյոք վկան նախաքննության ժամանակ ինքնուրույն է ցուցմունք տվել, թե հարցերով ուղղորդել են, հատկապես որ վկան պատրաստված է, քանի որ նախաքննության ցուցմունքը նույնությամբ դատարանում է կրկնում: Նման վկա ոչ մեկն իր պրակտիկայում չի տեսել»,- հայտարարեց պաշտպանական կողմը:

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին: Այն նշանակվեց ապրիլի 12-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ