News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավում, արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում, կայուն միջավայր եւ բնական ռեսուրսների կառավարում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր՝ մարտի 20-ին հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոն:

Հանդիպմանը Սիլվի Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա նաեւ կարեւորել է Հայաստանում իրականացվող փոփոխությունների ընթացքն ու շնորհավորել կառավարության ղեկավարին արձանագրված աճի բարձր ցուցանիշների կապակցությամբ:

Սիլվի Բոսութրոն, մասնավորապես, առանձնացրել է Սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքը, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի ավարտը, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, երկրում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմպերն ու Հայաստանի տարբեր ոլորտներում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումները՝ նշելով, որ, ՀԲ-ի գնահատմամբ, դրանք եւս դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա:

Կարեն Կարապետյանն իր հերթին կարեւորել է երկկողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, ողջունել ներկայացված ծրագրի նախագիծն ու դրանում ներառված բարեփոխումների առաջարկությունները: Վարչապետն առաջարկել է ծրագրի նախագծի շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ եւ շնորհակալություն հայտնել ՀԲ-ին՝ ջրային ռեսուրների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար:

«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից եւ ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Այս առումով կարեւոր է, որպեսզի ջրային ռեսուսների կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվեն եւ այն դառնա տրամաբանական բիզնես, ինչը կբերի արդյունավետության, կարգապահության բարձրացման, ծախսերի նվազեցմանը»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ