News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին  շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները բավականին դրական զարգացում են ապրել:

Ավստրիան մշտապես հանդես է եկել  Եվրամիության եւ Հայաստանի միջև համագործակցության խորացման օգտին, ես ողջունել եմ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այս տարվա  երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության ընթացքում մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքները, որպեսզի այդ գործընկերությունն էլ ավելի խորանա»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն իր շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ: Նա  կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում եւ բեղուն համագործակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նաեւ ողջունել է 2018թ-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երեւանում՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես շահագրգռված է համատեղ գործունեության միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ այդ կարեւոր իրադարձությանը:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի խորհրդի անդամ դեսպան Քամերոն Մունթերը, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հասարարարան, քաղաքական գործիչներ, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ