News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրությունը Հայաստանի շահերից է բխում եւ դրական կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով, եւ Պուտինի հավատարմությունը երկրի հարավային սահմանների ամրապնդման գործում դրական կազդի նաեւ Հայաստանի վրա, քանի որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը, որը մտնում է Հարավային ռազմական օկրուգի մեջ, կզինվի գերժամանակակից եւ բարձրճշգրիտ սպառազինությամբ: «Հարավային ռազմական օկրուգի վերազինումը վկայում է Ռուսաստանի համար այս տարածաշրջանի կարեւորության մասին, եւ նրա ներկայությունն ինչ-որ չափով զսպում է տարածաշրջանում այլ ուժերի ախորժակը»,- շեշտեց փորձագետը:

Նրա կարծիքով՝ ռուսական հանրության շրջանում նախագահական ընտրություններից սպասումները բավականին մեծ են: «Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ռուսները յուրահատուկ ժողովուրդ են. նրանց վրա ճնշումը որքան մեծ է, այնքան դա հակադարձ արդյունք ունի: Հենց այս պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունները Պուտինի ընտրազանգվածը միայն մեծացրել են»,- նշեց Հարությունյանը: Այդուհանդերձ, շարունակեց նա, Պուտինի համար ինչ-որ արտակարգ բան չէ ընտրողների 70 տոկոսից ավելիի աջակցությունը՝ նրա վարկանիշը բարձր է ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտասահմանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին: Պաշտոնական տվյալներով՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 70 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ