News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին եւ Սաուդյան Արաբիային ապագայում կարող են միավորել շատ բաներ: Այս մասին ասել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AP-ն:

Նա բարձր է գնահատել երկու երկրների միջեւ «խորը հարաբերությունները»` նշելով Սաուդյան Արաբիայի նշանակալի ներդրումները Միացյալ Նահանգներում:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության ֆինանսավորման հարցում «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան «շատ մեծ աշխատանք է կատարում» այդ ֆինանսավորման դադարեցման համար:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հիանալի բարեկամն է, ինչպես նաեւ երկրի տնտեսությունում «խոշոր գնորդ» եւ «ներդրող» է:  Թրամփը նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները «լարված էին» նախագահ Բարաք Օբամայի ժամանակ, սակայն նա (Թրամփը) եւ թագաժառանգը «կարճ ժամանակում շատ լավ ընկերներ» դարձան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ