News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գրող Նարինե Աբգարյանը Փարիզի գրքի տոնավաճառում ներկայացրել է ֆրանսերեն թարգմանությամբ իր երկու գրքերը` «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» եւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: RFI-ին տված հարցազրույցում նա կիսվել է քաղաքականության մասին թատերական պիես գրելու իր երազանքի մասին, խոսք է տվել նորից չգրել պատերազմի մասին եւ խոստովանել է, որ առանց Մոսկվայի եւ սոցիալական ցանցերի երբեք գրող չէր դառնա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականությունը խանգարում է իր ստեղծագործական աշխատանքին, Աբգարյանը խոստովանել է, որ այդ համատեքստում նա հաջողակ է: «Կյանքումս երբեք այնպես չի եղել, որ ինձ ասեն` «գրի այս մասին կամ մի գրի դրա մասին», հատկապես երբ ես հայ լինելով, ռուս գրող եմ, գրում եմ Հայաստանի մասին: Հետեւաբար, ես չգիտեմ, թե ինչ է գրաքննությունը: Ես երջանիկ մարդ եմ, իմ բախտը բերել է:

Խոսելով քաղաքական պիես գրելու ցանկության մասին, նա նշել է, որ ունի մի պատմություն, որը կցանկանար «կյանքի կոչեր»: «Ես երբեք նրբանկատ չեմ եղել քաղաքական գործիչների հանդեպ, Հայաստանի նախագահին բազմիցս քննադատել եմ, եւ ՌԴ նախագահին մասին էլ  արտահայտվել եմ այնպես, ինչպես անհրաժեշտ եմ համարել:

Պատերազմի մասին իմ վերջին գրքում կան ներկայիս Հայաստանի ղեկավարությանը վերաբերող մի քանի հղումներ, որոնք, կարծում եմ, շատ ավելին կարող են անել պատերազմը դադարեցնելու եւ երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, ես պարզապես վարվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում, եւ ես չեմ մեղադրում իմ գործընկերներին, ովքեր չեն ուզում խոսել քաղաքականության մասին».

««Շարունակել ապրել» -ը շատ տառապանք տեսած գիրք է եւ ես այն շատ դժվար եմ գրել: Ես 10 կիլոգրամ նիհարել էի, երբ գրում էի գիրքը  եւ խոսք տվեցի երբեք չվերադառնալ պատերազմի թեմային:

Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ պատերազմը չի ավարտվում այստեղ եւ հիմա: Եթե ստորագրել են խաղաղ պայմանագիր, դա չի նշանակում, որ պատերազմը ավարտված է: Պատերազմը վերադառնում է ծանր հիվանդություններով, հոգեբուժական շեղումներով: Ես 47 տարեկան եմ, վերջին անգամ 22 տարեկանում եմ ռմբակոծության տակ հայտնվել, եւ ես դեռ երազում տեսնում եմ այդ ռմբակոծությունը եւ մինչեւ հիմա դանից վախենում եմ: Մեր բոլոր ներքին վախերը դրանից են: Ուզում եմ, որ մարդիկ հիշեն այդ մասին», - ասում է Աբգարյանը:

Հարցին, ռուս թե հայ է իրեն զգում, Աբգարյանը խոստովանել է, որ դեռ չի պատասխանել այդ հարցին: «Իհարկե, ես հայ եմ, եւ ես ռուս գրող եմ, որովհետեւ գրում եմ ռուսերենով: Այս երկու աշխարհները հեշտությամբ համադրվում են իմ մեջ: Եթե նրանց չթշնամացնել, ապա կարելի է  խաղաղ ապրել: Ես ռուսերեն եմ գրում, բայց ես հեշտությամբ խոսում եմ հայերեն եւ մտածում եմ հայերեն նույն ձեւով, ինչպես ռուսերենով: Ըստ երեւույթին, սա երկու լեզուների միջեւ այսպիսի իրաիճակ է, իմ դեպքում այն հեշտացնում է կյանքը՝ ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ