News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում «Սաքարթվելո» կուսակցությունը պահանջում է արգելել վրացական «Աիիսա» ընկերության կողմից պահպանակների արտադրությունը, քանի որ դրանց տուփերի վրայի պատկերները վիրավորում են մարդկանց ազգային ու կրոնական զգացմունքները, հայտնում է Sputnik-Վրաստանը։

Վրացական «Աիիսա» ընկերությունը 2017-ից սկսել է պահպանակներ թողարկել։ Նրանց արտադրանքի տուփերի վրա կարելի է տեսնել տարբեր պատկերներ, օրինակ սուրբ թագուհի Թամարի, քաղաքական գործիչների պատկերներ, մեջբերված են նաև աֆորիզմներ մեծանուն Շոթա Ռուստավելիի «Ընձենավորը» պոեմից, վրացական ոչ գրական արտահայտություններ, նաև կրոնական արտահայտությունների ծաղրանքներ։

«Դա վիրավորում է մեր քաղաքական կազմակերպության անդամների անձնական, կրոնական ու ազգային զգացմունքները , բորբոքում է թշնամանք ու քաղաքացիական դիմակայություն երկրում, սադրում լարվածություն ու անկարգություններ պետությունում․․․ Մենք պահանջում ենք անհապաղ արգելել նշված արտադրանքը, արգելել այդ ընկերության հիմնադիրների կոմերցիոն գործունեությունը Վրաստանում, նաև պատժել ընկերությանը ու նրա գործընկերներին, որոնք ստեղծել են այդ արտադրանքի դիզայնը, արտադրել ու իրացրել այն»,,- ասվում է Վրաստանի իշխանություններին կուսակցության առաջնորդ Գեորգի Լիլուաշվիլիի ուղերձում ։

Ընդ որում, կուսակցությունը պահանջում է առգրավել նաև արդեն  թողարկված արտադրանքը։   

Լիլլուաշվիլին իր նամակում վստահեցնում է, որ ընկերությունը, որի հիմնադիրը Աննա Գաչեչիլաձեն է, ֆինանսավորվել է պետության կողմից ֆինանսավորվող «Ստարտափ-Վրաստան» ծրագրի շրջանակում։

«Աիիսա» ընկերությունը դեռ չի մեկնաբանել «Սաքարթվելո» կուսակցության ուղերձը։

Այդ ընկերության արտադրանքը վաճառվում է համացանցով։

Վրաստանի պատրիարքարանն էլ իր հերթին հանդես է եկել կտրուկ քննադատությամբ «Աիիսա» պահպանակների արտադրության ու Rustavi2 հեռուստաընկերության հասցեին, նշելով հավատացյալների զգացմունքները վիրավորելու անթույլատրելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ