News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանն Իրանից կարող է ունենալ ավելի էժան գազ, ուղղակի չկա դրա համար քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Դա հարց ուղղեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, նշելով, որ հիմա գազը Հայաստան հասնում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն բնակիչներին է հասնում մոտ 290 դոլարով (139 000 դրամ). «Այս տարբերությունը որտեղի՞ց է, ես այս հարցին չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչու է բնակիչն այդքան թանկ ստանում գազը: Երբ ասում եք, որ Հայաստանը գազն էժան է ստանում, դուք սահմանի գինն եք ասում, չեն ասում տանը վառվող գազի գինը, որը շատ ավելի թանկ է շատ այլ երկրների գներից, որոնք եւս Ռուսաստանից են գազ ստանում»:

Ի պատասխան Աշոտ Մանուկյանն ասաց, որ այդ տարբերությունը գոյանում է խողովակների նորոգման, շահագործման ծախսերից, նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմին աշխատավարձ է տրվում, կան պահպանման ծախսեր. «Տարբերության մեջ մտնում են այս ծախսերը եւ 7,25 տոկոս կորուստները: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից, բաց, թափանցիկ գորչծիքակազմի եւ նաեւ տրվում է ժամանակ այդ սակագները հանրության հետ քննարկելու համար: Յուրաքանչյուր սակագնի բաղկացուցիչ մասը դրա ծախսային հոդվածներն են: Որ ծախսային մասն եք համարում ուռճացված, ասեք, ես պատրաստ եմ լրջորեն քննարկել եւ ներկայացնել տեղեկատվություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները բարձրանում են
Սակարկությունները վկայում են նավթի գների բարձրացման մասին...
«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտը կարող է հետաձգվել
Գազատարի կառուցման ավարտը կարող է հետաձգվել...
Հայաստանը հույս ունի գազի գնի նվազեցման հարցում «Գազպրոմի» հետ համաձայնության հասնել մինչեւ տարեվերջ. Փաշինյան
Գազի եւ էներգակիրների ոչ խտրական գներն անչափ կարեւոր են ԵՏՄ-ի արդյունավետության համար…
Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում են նոր վաճառում գյուղացու վրա. Հրաչ Բերբերյան
Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի...
Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները բարձրանում են...
Նավթարդյունահանումն Իրանում մայիսին կարող է հասնել նվազագույնի ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Նավթարդյունահանումը 1980-ականներից ի վեր կարող է հասնել նվազագույնին...