News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը  այսօր՝ մարտի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց, որ մինչեւ ՊՊԾ գնդի գրավում ՀՔԿ քննիչն իրեն հարցաքննելիս ասել է, որ անկախ ամեն ինչից Արցախի տարածքները հանձնելու են:

«Հունիսի 14-ին մեր տանը խուզարկություն տեղի ունեցավ եւ ինձ կանչեցի Հատուկ քննչական կոմիտե պարոն Սեֆիլյանի գործով: Այնտեղ ինձ քննիչն ասեց, որ ինչ ուզում եք արեք` տարածքները հանձնելու ենք, եւ դուք ուզում եք, որ էդ քննիչին էդ պետական կառույցին ես հարգեմ ու ընդունեմ: Եւ պարոն Սեֆիլյանին մեղադրում եք, էդ ոնց հասկանանք: Ինքն ինձ համար արդեն թուրք է»,- հայտարարեց Սմբատ Բարսեղյանը` նշելով,ո ր դա ապացուցում է, որ իշխանությունները թրքաբարո են:

Սմբատ Բարսեղյանը միջնորդեց դատարանին որ թույլատրեն իրեն տեսակցել մորեղբոր, նրա որդու եւ հորաքրոջ տղայի հետ: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Տպել
Ամենաշատ