News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Տիրոլ դաշնային նահանգի դատարանը, տեղական բնակչին տուգանել է Facebook-ում ոստիկաններին վիրավորելու համար: Տուգանքների մասին նախազգուշացումներից մեկի մեկնաբանության տակ նա իրավապահ մարմիններին «լազերով երկու սմուրֆներ» է անվանել, հաղորդում է Associated Press-ը:

Դատարան բողոք է ներկայացրել ոստիկաններից մեկը, որը Facebook-ում կարդացել է մեկնաբանությունը: Տեղական դատարանը որոշում է կայացրել, որ այս արտահայտությունը «հասարակական բարքերի» խախտում է:

Տուգանքի գումարը կազմում է 160 եվրո:

Tiroler Tageszeitung-ը գրում է, որ տղամարդն իր մեկնաբանությունը որպես կատակ է համարում, այլ ոչ թե վիրավորանք եւ մտադիր է պաշտպանել իր իրավունքները տարածաշրջանային ոստիկանական վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ