News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 22-ի իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նշեց, որ այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները:

Նրա խոսքով, համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն պահից հետո, երբ վերջին պետությունը կծանուցի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են:

«Ներկայումս ներպետական գործընթացներն ավարտել ու ծանուցել է դեռեւս միայն Էստոնիան: Միեւնույն ժամանակ մենք ստացել ենք ԵՄ-ից ծանուցում առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար կարող են մտնել ուժի մեջ: Այսինքն՝ համաձայնագրի որոշակի հատված կարող է կիրառվել մինչեւ վերջնական ուժի մեջ մտնելը», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ դար համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանն ինքը ավարտի ներպետական գործընթացները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ