News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանի ջրերը շատ աղտոտված են. պոչամբարները հաճախ չեն բավարարում իրենց ծավալով, գերլցված են լինում, նաեւ մթնոլորտային տեղումների միջոցով արտահոսք է ունենում եւ աղտոտված ջրերը ներթափանցում են գետեր, իսկ գետերը սնում են ջրամբարները: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ջրային պաշարների անկախ փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հրազդան գետի վրա ամեն 100 մետրի վրա դրված է պոմպ, մարդիկ գետից վեցնում են ջուրն ու ջրում հողամասերը, իսկ այդ ջուրն աղտոտված է:

«Հայաստանում չկա մի գետ, որ մաքուր լինի: Ոռոգման համար օգտագործվող ջրերը պարունակում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ, որոնք ոռոգման միջոցով աղտոտում են հողը, իսկ հողից բույսն է վերցնում: Մեր հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ այն ինչ բերում ենք ջրի հետ, դրա 75 տոկոսն անցնում է բույսի մեջ, հետագայում բնակչությանը:

Բացի այդ, մենք ունենք ձկնաբուծական ֆերմաներ, որոնք իրենց հետադարձ ջրերը նույնպես ուղարկում են գետեր եւ արդյունքում օրինակ Մասիսից բերված մանուշակները նախորդ տարի ձկան հոտ ունեին: Շատ անգամ բնակիչները բողոքում են, որ անգամ բանջարեղենը ձկան համ ունի»,-հայտարարեց մասնագետը՝ հավելելով, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում այս բացասական գործոնները վերացնելու կամ մեղմացնելու ուղղությամբ:

«Ջրի սակավության պատճառով չափազանց շատ ջուր օգտագործեցինք Արարատյան դաշտի արտեզյան ջրերից, որի հետեւանքով կարող ենք այդ ջրավազանը կորցնել: Նույնը վերաբերում է Սեւանին, ամեն տարի կառավարությունը մտնում է ԱԺ՝ Սեւանից ջուր բաց թողնելու հարցով: Իսկ քանի որ ջրամատակարարման համակարգը բարվոք վիճակում չի, Սեւանից բաց թողնված ջրի միայն 25 տոկոսն է հասնում դաշտերին, մնացածը կորչում է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ