News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալդիվների նախագահ Աբդուլլահ Յամինը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը չի երկարացնի, որը 45 օր առաջ մտցվել էր քաղաքական ճգնաժամի պատճառով, նշված է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Աբդուլլահ Յամինն այսօր Մալդիվների Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի համաձայն հանել է արտակարգ դրության ռեժիմը: Արտակարգ դրության հայտարարումը պայմանավորված էր սահմանադրական ճգնաժամով, որը ստեղծել էին գերագույն դատարանի 2 դատավորները, որոնք դավադրության մեջ էին մտել… օրինական կառավարությունը ապօրինի տապալելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մալդիվներում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել էր փետրվարի սկզբին, երբ երկրի գերագույն դատարանը որոշել էր չեղյալ համարել մի շարք քաղաքական առաջնորդների դատավճիռը, ներառյալ նախկին նախագահ Մոհամմեդ Նաշիդի, ինչպես նաեւ վերականգնել էր խորհրդարանում 12 ընդդիմադիրների անդամությունը: Լրատվամիջոցները հայտնել էին երկրի նախագահի հնարավոր իմփիչմենթի մասին, որից հետո պետության գործող ղեկավար Աբդուլլահ Յամինը երկրում արտակարգ դրության ռեժիմ էր մտցրել:

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել էր պետության նախկին ղեկավար Մոմուն Աբդուլլահ Գայումին, գերագույն դատարանի 2 դատավորներին եւ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների: Իշխանությունները նախկին նախագահին մեղադրել էին դատավորներին կաշառելու մեջ, որպեսզի նրանք չեղյալ համարեին որոշ ընդդիմադիրների դատավճիռները եւ նպաստեին կառավարության տապալմանը: Մարտին կալանավոված 9 մարդու ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ