News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ եւ 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկազ Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:

Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան

Հայկազ Բաղմանյանի որակը չի համապատասխանել խաղի նոր կանոններին. Վահրամ Բաղդասարյան

Երբ տեղեկությունները հիմնավորվեն, կհետեւի քրեական պատասխանատվություն. Դատախազը՝ Հայկազ Բաղմանյանի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news