News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր: 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաեւը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են     անցյալ տարի Երեւանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ առաջիկա անելիքները:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երեւան ուղիղ ավիաչվերթի բացման եւ կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները եւ  կարեւորել  չվերթերի  ավելացումը:

Անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների եւ մարզիկների փոխանակման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  բնական գազի եւ էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման եւ այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

Երկու երկրների նախարարները քննարկել են նաեւ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը  տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաշինգթոնը ճնշում է գործադրում Բաղդադի վրա, որպեսզի նա հրաժարվի իրանական գազից
Վաշինգթոնը Իրաքին տրամադրել է 45-օրյա ժամկետ, որպեսզի վերջինը նոյեմբերի 5-ին ուժիմեջ մտած պատժամիջոցներից հետո հրաժարվի իրանական գազից․․․
Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան
Ի դեպ, տեղին եմ համարում խոսել նաեւ մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդրիների հետ…
Նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 51,10 դոլար…
Ռուհանի․ ՕՊԵԿ-ի վերջերս կնքած համաձայնագիրը վկայում է ԱՄՆ-ի հերթական պարտության մասին
ՕՊԵԿ-ի անդամները եւ նավթարդյունահանող 10 այլ երկրներ դեկտեմբերի 7-ին պայմանավորվել էին օրական 1,2 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը․․․
Վենեսուելան, Լիբիան եւ Իրանը ազատվել են ՕՊԵԿ+ գործարքից
Սրա հետ կապված՝ Brent-ի գինը հասել է բարելի համար 63 դոլարի․․․
ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը
Նախօրեին կայացած քննարկումների առաջին փուլի արդյունքներով այս հարցում համաձայնության գալ չէր հաջողվել․․․
Ամենաշատ
Partner news