Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության կողմից եւ ՄԱԿ-ի հովանու ներքո մարտի 23-ը նշվում է որպես Օդերեւութաբանության միջազգային օր: Իրադարձությանը մասնակցում է կազմակերպության անդամ 191 երկիր: Տոնի կարգախոսն է՝ «Եղանակը, կլիման եւ ջուրը՝ տեղեկատվական դարաշրջանում»:
Ըստ Calend-ի՝ տոնը նշվում է 1961 թվականից: Օդերեւութաբանության միջազգային օրը նշվում է լայն հասարակությանը կլիմայի հնարավոր փոփոխությունների մասին տեղեկացնելու նպատակով: Քանի որ այսօր կլիմայի արագ փոփոխությունները համարվում են էկոլոգիական լրջագույն խնդիրներից, որին բախվում է մարդկությունը: Դա արտահայտվում է ոչ միայն եղանակի փոփոխություններով, այլեւ բնական աղետների աճով: