News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ասել էիք՝ կհանդիպեք, կբանակցեք Սեյրան Օհանյանի հետ՝ «ճակատի» պայքարին միանալու համար, հանդիպե՞լ եք՝ հարցրինք «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: «Դեռ չի հաջողվել»:

Հրաժարվում է հանդիպել: «Ո՞վ ասաց, առժամանակ անց կարող է հանդիպենք, կարող է՝ ոչ»: Պարո՛ն Մարտիրոսյան, կարող  ենք արձանագրել, որ ինչ- որ բան այն չէ: «Չեք կարող, որովհետեւ չեմ հանդիպել»: Պատճառը: «Չհանդիպելու պատճառը չհանդիպելն է»: Պարզ է:

Իսկ «Ժառանգության» այսօրվա լիդերը՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես է վերաբերվում «իրենց» նախկին կանանց՝ Անահիտ Բախշյանի եւ Զարուհի Փոստանջյանի բանավեճին: «Այ, հազիվ նորմալ հարց տվեցիր, խիստ բացասական, եւ ցանկությունս է, որ իրենց «ռազբորկաների» մեջ քիչ հոլովեն «Ժառանգության» անունը, իրենք «Ժառանգությունից» ամեն ինչ ստացել են, եւ պետք չէ «Ժառանգության» անունն այլեւս հոլովեն»:

Ի՞նչ են ստացել: «Հանրաճանաչություն, պատգամավորական մանդատ, հնարա-վորություններ, շատ բան»: Մեդա՞լն էլ նկատի ունեք. Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Անահիտ Բախշյանին տր¬ված մեդալի ճակատագիրը որոշել է բացարձակապես «Ժառանգությունը»: «Է՜... Ստյոպան կեսն ասում, կեսը չի ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ