News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը պարզաբանել է նախօրեին մամուլի հրապարակումներից մեկում նախարար Դավիթ Հարությունյանի արած արտահայտությունը՝ կապված ԱԺ-ում վարչապետի ընտրությունը բաց կազմակերպելու հետ:

Պարզաբանման մեջ նշվում է, որ Սահմանադրությունը Գերմանիայի մոդելով փոփոխելու վերաբերյալ հարցին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»:

Ըստ նախարարության, հարցը չի վերաբերել վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հայկական ժամանակ» թերթի, ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանը առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլեւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին: Ինչ վերաբերում է Թովմասյանին, , ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետեւ մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ»,- գրել էր թերթը:

Տպել
Ամենաշատ