News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու իր ընկերները, չնայած իրենց նկատմամբ ճնշումներին, շարունակում են նստացույցը Ազատության հրապարակում՝ իշխանությունների հեռանալու պահանջով:

«Այս պահին, չնայած, որ նստացույցի մասնակիցների նկատմամբ ճնշումներ են կիրառվում, մենք շարունակում ենք նստացույցը եւ շարունակելու ենք: Նշենք, որ մեր աջակիցներից ապարանցի 18-ամյա Արթուր Մարգարյանը այդքան ճնշումներից հետո վերադարձել է Ազատության հրապարակ եւ շարունակում է նստացույցը: Նրան նույնիսկ վախեցրել են՝ ասելով, որ տղա ջան, չես վախենում, վաղը մյուս օրը բանակ ես գնալու»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը՝ նշելով, որ ոստիկանները ճշտում են նստացույցի մասնակիցների անուն, ազգանունները եւ բնակության հասցեները:

Վոլոդյա Ավետիսյանը կոչ արեց ՄԻՊ-ին ուշադրություն դարձնել իր հայտարարությանը:

Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այս պահին 15-20 հոգի է մասնակցում նստացույցին, սակայն շատ քաղաքացիներ են իրենց մոտենում, զրուցում, հայտնում իրենց աջակցությունը:

Վոլոդյա Ավետիսյանը հավելեց, որ ամեն ինչ նորմալ հունով ընթանալու դեպքում նստացույցը կշարունակվի մինչեւ մարտի 30-ը:

Նստացույցի մասնակիցները  պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վարչապետացումը», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Պաստառներից մեկի վրա էլ գրված են «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալների անուններն ու դատարանի կողմից տրված պատժի չափը:

Նշենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով անցնող Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. սեպեմբերին կալանավորվել եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման է դատապարտվել, իսկ 2017-ի մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում: Նա դատապարտվել է խարդախության համար:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ