News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկները լքում են Սինջարը: Ինչպես հայտարարել է ՔԱԿ-ը՝ տեղի եզդիները այլեւս չեն բախվում անվտանգության սպառնալիքի հետ, եւ Իրաքի կառավարությունը ի զորու է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում, փոխանցում է Rudaw-ը: Այս հայտարարությունը արվել է Անկարայի կողմից Սինջարում ՔԱԿ-ի դիրքերի վրա հարձակումների մասին սպառնալիքներից հետո:

Նշենք, որ ՔԱԿ-ն իր ուժերը տեղակայել է Սինջարում 2014 թվականին՝ «Իսլամական պետության» ցեղասպանությունից եզդիներին պաշտպանելու համար:

Սակայն քանի որ եզդիներն այժմ կարող են կառավարել իրենց գործերը եւ Իրաքի կառավարությունը պատրաստ է պաշտպանել իրենց անվտանգությունը, «մենք որոշեցինք դուրս բերել մեր ուժերը Սինջարից»,- նշվում է Քուրդիստանի Համայնքների Միության հայտարարության մեջ:

Եզդիներն արդեն իսկ սկսել են հեռանալ Սինջարից՝ վախենալով թուրքական ներխուժումից, հայտնել է Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավոր Վիան Դահիլը: Նա օրենսդիրներին կոչ է արել կանխել դա: Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաղդադը կտրականապես դեմ է Թուրքիայի միջամտությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ