News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 10 իրանցիների եւ իրանական ընկերության դեմ ԱՄՆ-ի եւ արտերկրի հարյուրավոր բուհերի վրա ենթադրյալ կիբեր հարձակումների եւ «արժեքավոր մտավոր սեփականության եւ տվյալների գողության» համար, հաղորդում է AFP-ն:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Մաբնայի ինստիտուտը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օգտին «զբաղվում է անձնական տվյալների եւ տնտեսական ռեսուրսների յուրացման գործով մասնավոր ֆինանսական շահույթ ստանալու համար»:

Մաբնայի ինստիտուտի երկու հիմնադիրները 10 անձանց թվում են, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել: Նրանցից 9-ի դեմ կիբեր հարձակումների եւ այլ հանցագործությունների նպատակով դավադրության մեղադրանքներ են ներկայացվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ