Աֆղանստանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավորվել են: Պայթյունը տեղի է ունեցել Հելմանդ նահանգի մարզադաշտի մոտ: Տեղացի պաշտոնյայի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարությունների ավարտից հետո, երբ բնակիչները վերադառնում էին տուն: