News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայում տղամարդը մեղադրվում է կնոջը եւ դստերը սպանելու մեջ այն բանից հետո, երբ նա Facebook-ում տեղադրել էր նրանց մարմինների լուսանկարները:

AP-ի տվյալներով՝ դատախազը կարծում է, որ Էլհաջի Դիոպի հրապարակած մահացած կնոջ եւ դստեր լուսանկարները փաստում են, որ նա է սպանել նրանց: Սակայն, պաշտպանական կողմը պնդում է, նա այդպիսով, ցանկացել է արտահայտել իր վիշտը եւ նույնիսկ նրանց մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել:

Դատախազները կարծում են, որ Դիոպը վեճի ժամանակ է խեղդել կնոջը, իսկ 2 ամյա երեխան եղել է նրանց միջեւ եւ մոր մարմնով ճխլվել է: Մեղավոր ճանաչվելու դեպքում տղամարդուն ցմահ ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ