News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնին «կոշտ դիվանագետ» է անվանել։ Այս մասին Լավրովը լրագրողներին պատմել է Հանոյ այցի շրջանակներում, փոխանցում է ՌԲԿ-ն։ 

«Բայց կրկնում եմ՝ նա պրոֆեսիոնալ է։ Իհարկե, նա կիրականացնի այն քաղաքական գիծը, որը կնախանշի ԱՄՆ նախագահը»,-հավելել է Լավրովը։ Նրա խոսքով, Թրամփի քաղաքական գիծն ուղղված է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը, որը նա հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ 

Լավրովը պատմել է նաեւ, որ նախկինում հանդիպել է Բոլթոնի հետ։ Նա շուրջ մեկ տարի եղել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Դոնալդ Թրամփը ազատել էր ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Հերբերտ Մակմաստերին՝ նրա փոխարեն նշանակելով Ջոն Բոլթոնին։ 

Մայք Պոմպեոյի եւ Ջոն Բոլթոնի նշանակումը մեծացնում է պատերազմի վտանգը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ