News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախօրեին առաջարկել է փոփոխություն մտցնել դաշնային օրենսդրության մեջ՝ արգելելով զենքի արագաձգության մակարդակը գերազանցող սարքերին տիրապետելը։ Այս մասին նշված է երկրի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Լաս Վեգասի հարձակումից հետո առաջարկվող կանոնները կարեւոր քայլ կդառնան հրազենի կիրառմամբ հարձակումների սպառնալիքի նվազեցման առումով»,-նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում բազմիցս քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային զենքերի արագաձգության մակարդակը գերազանցող սարքերի օրինականացման համար։

Հրաձգությունը Լաս Վեգասում  տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հրաձիգը՝ Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փեդոքը նշան էր բռնել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից եւ կրակել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա։ Ավելի ուշ ոստիկանները հայտնել էին նրա ինքնասպանության մասին։ Զոհվել էր 58 եւ վիրավորվել 489 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ