News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչությունն ատելություն ունի իշխանությունների նկատմամբ, սակայն անտարբեր է՝ կընտրվի Սերժ Սարգսյանը, թե ոչ։ Այսօր՝ մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը։

Նրա խոսքով, հանրության մեծ մասին հետաքրքրում է՝ կպահի արդյոք Սերժ Սարգսյանը չառաջադրվելու իր խոստումը, թե ոչ։ «Հայկական քաղաքական դաշտում չկա, պարզապես չեն մնացել Սերժ Սարգսյանին իրական ընդդիմադիրներ։ Նրանց պարզապես խեղդել են»,- հստակեցրել է Խուդոյանը՝ հավելելով, որ, թերեւս, շատերը դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վերընտրմանը։

Ըստ հոգեբանի, իրավիճակը Հայաստանում նույնն է, ինչ Ռուսաստանում։ Պուտինն էլ իրական մրցակիցներ եւ ընդդիմություն չուներ, իսկ մյուս թեկնածությունները ֆոնի դեր էին կատարում։

Ըստ Խուդոյանի, եթե Սերժ Սարգսյանը որոշի հեռանալ, իշխանությունը կկանգնի իր դիրքն ու ազդեցություն կորցնելու վտանգի առաջ։

Հիշեցնենք, որ, 2015 թվականի Սահմանադրության բարեփոխումների համաձայն, Հայաստանը 2018 թվականի ապրիլի 9-ին վերջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, որի դեպքում իշխանությունը կկենտրոնանա խորհրդարանի կողմից նշանակված վարչապետի ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ