News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Կարսի բացումից անցել է 5 ամիս. երկաթուղու գծերում շարժ չկա, հաղորդում է Jnews.ge-ն։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանը բեռն ընդունում ու ուղարկում է ամեն երեք օրը կամ շաբաթը մեկ, հիմնականում՝ Ղազախստանից ցորեն:

Մարտի 22-ի առավոտյան, ժամը 11: 00-ին այցելեցինք Ախալքալաքի կայարան: Կայարանում լռություն էր: Ախալքալաքի կայարանի շենքը փակ էր: Պլատֆորմում, երկաթուղային գծերում ու ընդհանրապես կայարանում շարժ չկար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը 10 տարվա շինարարությունից հետո բացվեց 2017 թ.-ի հոկտեմբերի 30-ին: Բացվելուց հետո արդեն անցել է հինգ ամիս: Ախալքալաքի կայարանն այս երկաթուղային գծի վրա ամենամեծն է: Այստեղ պետք է տեղի ունենա գնացքների անցումը հին գծից եվրոպականի:

ԲԹԿ-ի շահագործման առաջին փուլում ենթադրվում է տեղափոխել մեկ միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն տոննա բեռ, իսկ երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը հասնելու է 17 միլիոն տոննայի եւ տարեկան 2 միլիոն ուղեւորի:

Սակայն դեռ անցած տարի բացման ժամանակ պարզ դարձավ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղեւորափոխադրումներ դեռ չկան, քանի որ երկաթուղին դեռ պատրաստ չէ դրան:

10 րոպե երկաթուղային կայարանի տարածքում զբոսնելուց հետո, մենք տեսանք «Art Building Georgia» ընկերության ներկայացուցիչ Ժեժաիմ Սելիմին:

«Աշխատանքներ դեռ չեն կատարվում, նրանք դադարեցված են: Ամսվա վերջ աշխատանքները կսկսվեն, անհրաժեշտ է ավարտել կայանի ներսի բարեկարգման աշխատանքներն եւ երկաթգծի այլ արտաքին աշխատանքներ», – ասում է Ժեժաիմ Սելիմը:

Ախալքալաքի կայարանի ղեկավար Օմար Օսիձեի խոսքով, հիմնական բեռը` Ղազախստանի ցորենն է:

«Բեռները գալիս են ամեն 3 օրը մեկ, կամ շաբաթը մեկ: Մենք կոնտեյներներն այլ վագոնների վրա ենք տեղափոխում կռունկի օգնությամբ, բայց սարքավորումը, որն ավտոմատ կերպով փոխում է վագոնների գիծը սովորականից եվրոպականի նույնպես աշխատում է: Սակայն կռունկով տեղափոխումը մեզ համար ավելի հեշտ է ու ավելի քիչ ժամանակ է պահանջում», ասում է Օմար Օսիձեն:

Օսիձեի խոսքով, Ախալքալաքի կայարանի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շենքը պատրաստ է 95% -ով:

Նրա խոսքերով, կայանը ունի չորս աշխատող` տարբեր պաշտոններում:

Տպել
Ամենաշատ