News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոչ մեծ բնակավայրերի իշխանությունները պետք է անհրաժեշտության դեպքում հրաժարվեն փախստականներին ընդունելուց, կիրակի՝ մարտի 25-ին, Funke Mediengruppe պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Գերմանական քաղաքների եւ համայնքների միության ղեկավար Գերդ Լանդսբերգը, փոխանցում է DW-ն:

Նրա խոսքով՝ փախստականներին շրջաններում անհավասարաչափ են բաշխում, չնայած Գերմանիա նրանց հոսքի զգալի կրճատմանը: Արդյունքում ժամանողները ոչ միշտ են հասանելիություն ունենում ինտեգրման այնպիսի անհրաժեշտ պայմաններին, ինչպիսին լեզվի դասընթացներն են, բնակարանը եւ մանկապարտեզներում ու դպրոցներում ազատ տեղերը:

Սաքսոնիայի վարչապետ Միխաել Կրեչմերն իր հերթին նաեւ ըմբռնումով է մոտեցել որոշ համայնքների՝ փախստականներին ընդունելուց հրաժարվելուն: Նման պահվածքը պայմանավորված է ոչ թե «ցանկություն չունենալով», այլ «ծագող խնդիրներով», պնդել է Կրեչմերը: Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն մանկապարտեզներում ու դպրոցներում տեղերի պակասով, այլ նաեւ դեպքերով, երբ ապաստանի համար Գերմանիային դիմած մարդիկ չեն կրում գերմանական արժեքները եւ չեն հետեւում երկրի օրենքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ